Քաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի աշխատակիցների հետ այսօր եղել են ԶՊՄԿ-ում: Այցելել են մի քանի արտադրամաս, այդ թվում` բաց հանք: Նրանց ուղեկցել են «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, «ԶՊՄԿ» ՓԲԸ արտադրության գծով տնօրեն Եվգենի Կունակովը և ձեռնարկության այլ ներկայացուցիչներ:
