Ապահովագրական համակարգը 2027 թվականին ամբողջապես կներդրվի. Ավանեսյան

Ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային կերպով և 3 տարիների ընթացքում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Կարծում եք, որ այս փուլային համակարգը նպաստելու է, որ համակարգն աստիճանաբար պատրաստված և ունակ լինի նաև դիմելիության բարձրացմանը, աճին:

Մեր կողմից իրականացվող մեծածավալ ներդրումները, կապիտալ շինարարությունները, համակարգային փոփոխությունները, որակի նկատմամբ վերահսկողության իրենց արդյունքները տալու են նաև ապահովագրական համակարգում»,- ասաց նախարարը՝ պնդելով, որ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց համակարգը պատրաստ է լինելու:

Անդրադառնալով հարևան երկրների առողջապահական համակարգերի հետ համեմատությանը՝ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ե՛վ Վրաստանը, և՛ Ռուսաստանը ունեն պարտադիր ապահովագրական համակարգեր և տարիներ շարունակ իրականացրել են այն աշխատանքը, որն այսօր մենք ենք իրականացնում: Դե, կներեք, 20 տարի է՝ չի իրականացվել, և, այո՛, մենք այդ քաղաքական խոստումը տվել ենք և իրականացնում ենք, և ներդրվում է»:

Ըստ Ավանեսյանի՝ ապահովագրական համակարգը 2027 թվականին ամբողջապես կներդրվի Հայաստանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print