Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեջ մեղադրվող երեք անձինք համաձայնել են ընդունել իրենց մեղքը ցմահ ազատազրկման դիմաց

ՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչը համաձայնել է ընդունել մեղքը

Խալիդ Շեյխ Մոհամմեդը, նրա 2 հանցակիցներ Վալիդ բին Աթաշը և Մուստաֆա ալ Հավսաուին համաձայնել է իրենց մեղավոր ճանաչել բոլոր մեղադրանքներով, այդ թվում՝ 2,976 մարդու սպանության համար:

Սրա արդյունքում, ինչպես գրում է ամերիկյան մամուլը, նրանք կխուսափեն մահապատժից ու փոխարենը կստանան ցմահ ազատազրկում:

Այս գործի քննությունը տարիներ շարունակ մնացել էր նախադատական ​​վարույթի փուլում, վեճերը պտտվում էին այն խոշտանգումների շուրջ, որոնց ենթարկվել են մեղադրյալները հետաքննության նախնական փուլերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print