40 մլն դոլար վարկ՝ «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանների վերակառուցման համար

ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ կվերցնի«Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանների վերակառուցման համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Վարկի տրամադրման համար Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Նշվում է, որ ենթակայաններում սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։

Որոշման մեջ նշվում է, որ շահագործման մեջ գտնվող ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, բացի հին և մաշված լինելուց, չունեն ժամանակակից անհրաժեշտ միկրոպրոցեսորային սարքվածքներին բնորոշ ֆունկցիաներ, ենթակայանների երկաթբետոնյա կոնստրուկցիաները, ավելի քան 40 տարի շահագործման մեջ գտնվելով, քայքայվել են, իսկ մալուխային խրամուղիները, ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվելով, չեն ապահովում մալուխների ջրամեկուսացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայմանն ու վթարների առաջացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print