Ոսկու գինը պատմական ռեկորդ է սահմանել

Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) առևտրի ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ բարձրանալով 2500 դոլարից մեկ տրոյական ունցիայի դիմաց: Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները:

Երեք րոպեում ոսկու գինը երկու անգամ թարմացրել է պատմական առավելագույնը:

Ուշագրավ է, որ մինչ ոսկու գնի պատմական ռեկորդը ոսկու համաշխարհային արդյունահանումը ևս ռեկորդ է սահմանել. ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 929 տոննա:

Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալներով՝ այս ժամանակահատվածում ոսկու ընդհանուր առաջարկն աճել է 4%-ով՝ հասնելով 1258 տոննայի, իսկ պահանջարկը նվազել է 6%-ով՝ կազմելով 929 տոննա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print