Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանագոտում

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանագոտում. այն զգացվել է Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում

Օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print