ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում, հայտնել է Պետդեպ փոխխոսնակ Պատելը` մեկնաբանելով Բաքվում պահվող հայ գերիների իրավիճակն ու ԱՄՆ պետդեպ քայլերը նրանց ազատ արձակելու ուղղությամբ։
«Այս թեմայով՝ Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում, պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ավելին չեմ կարող ասել այս գործընթացի վերաբերյալ: Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի կալանավորների մարդու իրավունքները, և դա ճիշտ է և այս դեպքում», – նշել է Պատելը։