Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից՝ կապված Իրանի կողմից սպառնալիքների հետ։
«Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեծացնում են ամբողջ աշխարհում իսրայելցիների դեմ հարձակումների ռիսկը»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Խորհուրդը հորդորում է քաղաքացիներին «լրջորեն վերանայել» իրենց ծրագրերը։
Նշենք, որ այդ երկրների թվում են, մասնավորապես, Աֆղանստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ռուսաստանը, Բուրկինա Ֆասոն և այլն։
Հավելենք, որ ցանկում Հայաստանը 1-ին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է (No Travel Treat), իսկ Ադրբեջանը՝ 2-րդ՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է (Potential Threat):