Վերաբացվում է Սիսիանի պատկերասրահը

Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը կրկին բացում է իր դռները, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Պատկերասրահի վերաբացումը նվիրվում է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:00-ին, Սիսիանի պատկերասրահում կբացվի Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը: Այն ընդգրկում է նկարչի բնանկարչական աշխատանքները, որոնք աչքի են ընկնում իմպրեսիոնիստական վառ կոլորիտով, լուսաստվերի թրթռումներով, գունային անխառն, պաստոզային քսվածքներով, ինչպես նաև նրա նատյուրմորտներն ու քաղաքային փոքրածավալ տեսարաններ ներկայացնող մի շարք կենսախինդ և վառ ստեղծագործություններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print