Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Բակունցի «Միրհավ» ստեղծագործության մոտիվներով բեմադրվում է համանուն ներկայացումը։ Այն անաղարտ սիրո մասին է։ Պիեսը նախատեսվում է հանդիսատեսի դատին հանձնել այս աշնանը։ Հիշեցնենք, որ տարին հոբելյանական է նաև Ակսել Բակունցի համար․ նշվում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը։
