Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Իրանը

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեն և Իրանը դրա համար մեղադրել է Իսրայելին:

Սա առաջացրել է տարածաշրջանային նոր լարվածություն, գրում է arabnews-ը:

«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիներին հորդորում ենք հնարավորինս շուտ մեկնել», – ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print