ՕԽ․ Դավիթ Չալոյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ,+92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:

Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել 0:5 հաշվով. հաղթանակի դեպքում Չալոյանը կկարողանար բրոնզե մեդալ ապահովել:

Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:

Հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print