Երևանում 29-ամյա քաղաքացին և տաքսու վարորդը դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Բաբաջանյան փողոցի 105 հասցեում նախկին ընկերոջ կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, իսկ այդ քաղաքացուն օգնելու ժամանակ վնասվածք ստանալու հետևանքով «աջ ձեռքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դանակահարված քաղաքացին Երևանի բնակիչ 29-ամյա Հռիփսիմե Ա․-ն է, իսկ նրան օգնելու ժամանակ վնասվածք ստացածը Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Մ․-ն։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print