Փարիզի խաղերի բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի հասցեին քննադատություններից բացի, սպառնալիքներ են հնչում՝ աստվածանարգության, քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորող տեսարան բեմադրելու համար։ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավի բովանդակության այլախեղմամբ և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բեմադրված ու ներկայացված տեսարանը արդարացիորեն վրդովվեցրել էր շատերին և կոշտ դատապարտվել նաև երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների մակարդակով։
Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է համարում այդ ամենի հեղինակ Թոմաս Ջոլիի հասցեին հնչող սպառնալիքները։
«Անընդունելի ենք համարում այդ սպառնալիքները, Թոմ Ջոլիի և բացման արարողության մասնակիցների նկատմամբ հետապնդումները։ Մենք աջակցում ենք այս «հիանալի» թիմին: Քննադատության, բացասական արձագանքների մեծ ալիք կա, մենք դա դատապարտում ենք»,- ասել է Բախը։