2023թ. սեպտեմբերի 24-ից մինչեւ այսօր «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն տրամադրել է բազմատեսակ օգնություն Սյունիքում` հատկապես Կապանում, Քաջարանում ու Մեղրիում հանգրվանած բռնի տեղահանվածներին: Այդ նպատակի համար ձեռնարկությունը հատկացրել է 170 միլիոն դրամ: Օգոստոսի 1-ին Մեղրիի գյուղական բնակավայրերում հատկացված օժանդակությամբ ձեռնարկությունն ամփոփել է ծրագիրը:
