Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00-ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,-նշել է կցորդը:
Վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի: