Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը։

WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։

Մինչև այս Ավանեսյանը ներկայացնում էր Ռուսաստանը։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print