Բաքվից արձագանքել են Կլաարի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին՝ նշելով, թե, իբր, «անթույլատրելի է արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի մասին հայտարարությունը, և որ դրանով սահմանափակվում է «Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:


Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են, թե «Հայաստանը պարտավոր է համապատասխան պայմաններ ստեղծել Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։

Հայտարարել են, թե իբր «չնայած ադրբեջանական կողմի կոչերին՝ բռնահանված արցախիները մտադիր չեն վերադառնալ․ «Ադրբեջանական կողմը հարգում է հայկական ծագում ունեցող այն անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կլաարը իր լիազորություններին չվերաբերող նման կանխակալ հայտարարություններ է անում պաշտոնից հեռանալու նախօրեին, սա հերթական հարվածն է այն կազմակերպության հեղինակությանը, որն առաջին հերթին ներկայացնում է ԵՄ-ն»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print