🎥Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանյանն ու Ամոյանը կշարունակեն պայքարը ՕԽ կիսաեզրափակչում։

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Քավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print