Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանին։

«Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների սպասարկումը»,– նշեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը գիշերը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով դադարեցվել էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print