🎦Հայաստանի հավաքականի դարպասապահի գոլը. «Նոան» հաղթեց կոնֆերենցիաների լիգայում

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին:

Այս խաղում առաջինն աչքի ընկան հյուրերը. 22-րդ րոպեին Օգնեն Չանչարևիչի դարպասը գրավեց Գարսիան: Բայց արդեն 34-րդ րոպեին դաշտի տերերից հույների դարպասը գրավեց Փինսոնը, որն օգտվեց դարպասապահ Ստրակոշայի սխալից: Վճռորոշ գոլը, որքան էլ տարօրինակ թվա, խփեց դարպասապահ օգնեն Չանչարևիչը: Հայաստանցի դարպասապահն, ամենայն հավանականությամբ, գնդակն ուղարկում էր իր հարձակվողներին, սակայն Ստրակոշան դուրս էր եկել դարպասից և չկարողացավ կանգնեցնել այն: Դե, իսկ հաղթական վերջակետը արդեն մրցավարի ավելացրած ժամանակում դրեց պորտուգալացի Գոնսալու Գրեգորիոն ՝ 3:1:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Հունաստանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի առաջին հանդիպումները կանցկացնեն Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: «Փյունիկը» կհյուրընկալվի ղազախական «Օրդաբասիին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»:

Sputnik Armenia

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print