Պաղեստինի պետությունը ձևավորել է քաղաքական տեսլական և ճանապարհային քարտեզ է մշակել, որը հավանության է արժանացրել արաբական վեց պետության խումբը, և որը ներկայացվել է ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ ԱԽ անդամների քննարկմանը։
Խաղաղության համաժողովի շրջանակում Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ բանակցել վերջնական կարգավիճակի շուրջ, ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։
«Պաղեստինի պետությունը ձևավորել է քաղաքական տեսլական և ճանապարհային քարտեզ է մշակել, որը հավանության է արժանացրել արաբական վեց պետության խումբը, և որը ներկայացվել է ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ ԱԽ անդամների քննարկմանը։ Դրա հիմքում համընդգրկուն քաղաքական որոշում է, որը ենթադրում է Գազայի հատվածում իսրայելական ներկայության դադարեցում»,- ասել է նա։
Ըստ Աբասի, ներկայացված որոշումը ենթադրում է «իսրայելական կողմի հետ բանակցություններ վերջնական կարգավիճակի շուրջ՝ խաղաղության միջազգային համաժողովի շրջանակում՝ որոշակի ժամանակային գրաֆիկով և տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի մշակմամբ»։