Գիշերն Ուկրաինայի զինված ուժերը շարունակել է գործողությունները Կուրսկի ուղղությամբ։ Ռուսական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ շրջանում կա հինգ զոհ,տուժածների թիվը հասել է 28-ի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ նախորդ գիշեր Կուրսկի մարզի երկնքում խոցվել է երկու հրթիռ և չորս անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի հրետանին և ավիացիան հարվածներ է հասցնում ուկրաինական ուժերին Կուրսկի Սուջանի և Կորենևի շրջաններում: Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է, որ մարզը շարունակում է դիմադրություն ցույց տալ ուկրաինական հարձակումներին։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները նշել էին, որ Ուկրաինայի զինված ուժերն ընդլայնում են առաջընթացը Կուրսկի շրջանում։ Նշվում է, որ ռուսական կողմը չի վերահսկում իրավիճակը, շրջանն ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում։
Այս գիշեր և առավոտյան հրթիռային հարվածի վտանգ է հայտարարվել Բելգորոդում և Բելգորոդի շրջանում, Շեբեկինում և Շեբեկինի քաղաքային շրջանում՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Մարդկանց կոչ են արել թաքնվել նկուղներում։