Երգեհոնի հետ, երգեհոնի միջոցով, երգեհոնի հնչյուններով․ կապանցի դպրոցականներին արվեստին մոտենալու հնարավորություն տրվեց։ ԿԳՄՍ նախարարությունը մի քանի տարի է՝ արդեն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը։ Նպատակներից մեկն էլ դպրոցականներին օգնել կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։ Հերթական կանգառը Կապանում էր։
