🎦Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները Սյունիքում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում շարունակում են հնչել մեծ արտիստի երգերը։
Oգոստոսի 10-ին ժամը 19․00-ին Կապանի Գ․ Նժդեհի անվան հրապարակում տեղի կունենա «Տարազնավուր» համերգը։ Ազնավուրյան մեղեդիները կներկայացվեն ժողովրդական գործիքներով՝ «Հայաստանի Ալթունյան պետական անսամբլի» կատարմամբ։ Համերգային ծրագրին մասնակցում են մենակատարներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։

Բացօթյա համերգի մուտքն ազատ է։

Համերգը կազմակերպվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի և ԶՊՄԿ-ի աջակցությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print