«Ճանապարհային դեպարտամենտը» հայտարարություն է տարածել․
«/Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Ճանապարհը վաղը, ժամը 10։00-ից 20։00-ն փակ կլինի երթևեկության համար։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով»։