Համաճարակ Գազայում

Գազայում երեխաներին պոլիոմիելիտից պաշտպանելու համար անհրաժեշտ է հրադադար կամ առնվազն «հանգստության օրեր» պատվաստումների արշավների նախապատրաստման և անցկացման ընթացքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում մի քանի օրով դադարեցնել կրակը Գազայում՝ պոլիոմիելիտի դեմ մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ առաքելու համար: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Գազայում երեխաներին պոլիոմիելիտից պաշտպանելու համար անհրաժեշտ է հրադադար կամ առնվազն «հանգստության օրեր» պատվաստումների արշավների նախապատրաստման և անցկացման ընթացքում»,-ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ին բուժաշխատողների և բժշկական սարքավորումների տեղաշարժի բացարձակ ազատություն է անհրաժեշտ։

«ԱՀԿ-ն Գազա է ուղարկում պոլիոմիելիտի դեմ ավելի քան մեկ միլիոն պատվաստանյութ, որոնք կներդրվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-նշել է կազմակերպության ղեկավարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print