Կառավարության որոշմամբ առանց մաքսատուրք ներմուծման պայմանները կրկին փոխվում են

ՀՀ կառավարությունը նվազեցրել է ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմաքս ծավալը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նախկինում առանց մաքսատուրքի հնարավոր էր ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ և մինչև 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ: Այժմ այդ գումարը կնվազի մինչև 200 եվրո, իսկ քաշը՝ մինչև 10 կգ։

Փոստային ծանրոցների շեմն իջեցվել է մինչև 200 հազար դրամ և 31 կգ։ Նախկինում այն կազմում էր 1000 եվրո և 31 կգ՝ ըստ ԵԱՏՄ կանոնների։

Որոշումն ուժի մեջ կմտնի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:

Նշենք, որ որոշումը չի վերաբերում օդային տրանսպորտով ժամանող ուղևորներին. այստեղ անմաքս ներմուծման շեմն առայժմ պահպանվում է 10 հազար եվրոյի և 50 կգ–ի մակարդակում, սակայն գործում են ապրանքների քանակի սահմանափակումներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print