Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

Երեկ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը: Այդ մասին նշված է առաքելության ֆեյսբուքյան էջում։

«Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ողջունեց մեզ գյուղում»,- ասված է գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print