Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ հաշվետվություն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա կենցաղային էլեկտրատեխնիկայի, հագուստների միջից, ինչպես նաև խցերի պահարաններում, սառնարաններում, վարդակներում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 291,44 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 177 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 168 պարագա, 12 wi-fi սարք, 15 կտրող-ծակող առարկա, 103 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։  

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print