🎥Խոշոր հրդեհ Սյունիքում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորոս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Սիսանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայաքրել են անասնագոմի սեփականատեր Վահրամ Գ.-ն և գյուղացիները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print