Պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրություններ են ընթանում. բացահայտումներ կլինեն. «Ժողովուրդ»

Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից: «Այս պահին կոնկրետ Ազգային ժողովի պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Արդյունքները մենք ինքներս ենք հրապարակելու, եւ կարող է վարույթներ լինեն»:

Այսինքն՝ նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք բիզնեսի մեջ են ներգրավված, սակայն թաքցրել են այն, ու առաջիկայում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print