Ինչու է Samsung-ը հետ է կանչում ավելի քան 1 միլիոն էլեկտրական վառարան

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունն ԱՄՆ շուկայից հետ է կանչում 1,1 մլն էլեկտրական վառարան։ Ըստ ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի՝ հետկանչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վառարանները հեշտ է պատահաբար միացնել, ինչն իր հերթին արդեն հանգեցրել է բռնկման առնվազն 250 դեպքի։ Դրա հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, մի քանի ընտանի կենդանիներ սատկել են։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Խոսքը էլեկտրական վառարանի ավելի քան 30 մոդելի մասին է, որոնք արտադրվել են 2013-ից 2024 թվականներին:

Այս տարվա ապրիլից Samsung-ը փոփոխություններ է կատարել վառարանների արտադրության տեխնոլոգիայի մեջ՝ այժմ դրանք ունեն ապահովիչ, որը թույլ չի տալիս, որ վառարանը պատահաբար միացվի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print