Խոշոր ավտովթար Սյունիքում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Մկրտիչ Վարդանյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Շաքի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և երկաթե արգելապատնեշին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փասոտվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print