Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը 5-7 հաշվով պարտվեց մոնղոլ մրցակցին՝ մոնղոլ Տուլգա Տումուրին:
Եթե նրա մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա ազատ ոճի մեր ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ 65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր: Թևանյանը մրցակցին հաղթել էր 11:0 հաշվով: