Հյուպատոսի հետ պայմանավորվածություն ունենք՝ Գորիսն ու իրանական Քաշան քաղաքը քույր քաղաքներ պետք է դառնան, կարծում եմ՝ համագործակցությունը կստացվի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
«Դա կնպաստի, որ երկու ժողովուրդների մեջ շփման եզրերն ավելանան, ինչպես, օրինակ, ունենք Ֆրանսիայի Վիեն քաղաքի հետ։ Մենք ֆիքսել ենք, որ Ֆրանսիայից զբոսաշրջիկների թիվը մեզ մոտ ավելի շատ է։ Նույն պատկերացումն ունենք՝ Իրանից էլ ավելի շատ հյուրեր կունենանք Գորիսում»,- նշել է նա։