Վերածննդի հրապարակից՝ նոր վերածնունդ.  Արցախյան երկրորդ շարժման ժամանակն է․ «Ազգ»

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանրահավաքը «նոստալգիկ» հիշողությւոններ է արթնացրել 1988-ին նույն հրապարակում «միացում» գոռացող արցախահայության ու առհասարակ հայության մոտ: Հենց այդ շարժումն էր, որ Հայաստանին անակախություն բերեց, ու թեեւ Արցախը ստիպված էր մի քանի տարի ձգվող պատերազմների միջով անցնել, բայց Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանն ու հայերը կարողացան հայական երկու հանրապետություն հռչակել:

Արցախյան երկրորդ շարժումը կարող է երկրորդ շնչառության տալ  44-օրյա պատերազմից հետո այդպես էլ ուշքի չեկող Հայաստանի հանրապետությանն ու հայությանը ոտքի հանել: Այս օրերի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ու Հայաստան փոխանցվող լիցքերը ճիշտ օգտագործելու պարագայում, դրանք իրական բալասան կարող են դառնալ համայն հայության համար: Հետեւաբար՝ վերընձյուղվելու համար նորից Արցախի ու Արցախյան հարցի շուրջը միաբանվելու կարիք կա, քանի որ պահն, այո, օրհասական է, մե՜ծ պայթյունն՝ անխուսափելի: Եվ ուրեմն՝ պետք է գործել Երեւանից, բայց՝ Արցախի հարցի օրակարգով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print