Կիևը և Մոսկվան միմյանց մեղադրել են կիրակի երեկոյան Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, թե ատոմակայանում հրդեհը բռնկվել է ռուս զինվորականների պատճառով։ Զապորոժիեում ՌԴ նշանակած նահանգապետ Եվգենի Բալիցկին ասել է, թե աղետի պատճառն ուկրաինական կողմի գնդակոծությունն է։
Երկու կողմն էլ նշել է, որ հրդեհը չի ազդել ռադիացիոն անվտանգության վրա, միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ը զգուշացրել է նման միջադեպերի հնարավոր վտանգի մասին։