Մարտերը Կուրսկի մարզում շարունակվում են

Ռուսական զորքերը ինտենսիվ մարտեր են մղում ուկրաինական ստորաբաժանումների դեմ՝ Ռուսաստանի տարածք Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից հետո, գրում է DW-ն։

Հաղորդվում է, որ ուկրաինական զորքերը 20 կմ առաջ են շարժվել Ռուսաստանի տարածքում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «շարունակում են հետ մղել ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձը»՝ հավելելով, որ մարտական գործողությունները կենտրոնացած են Ռուսաստանի տարածքում սահմանից 10-20 կմ հեռու գտնվող բնակավայրերի շուրջ: ՌԴ պաշտպանության նախարարությունը տարածաշրջան է տեղափոխել ծանր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, որոնք արդեն հասել են մարտական ​​դիրքեր։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի զինուժի ներխուժումից հետո Կուրսկի շրջանից տարհանել է 76 հազար մարդու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print