Հունաստանում մոլեգնում են անտառային հրդեհները

Ամենաուժեղ շոգը կանխատեսվում է երկրի արևմտյան շրջաններում և սպասվում է, որ նման եղանակային պայմանները կարող են բարենպաստ լինել անտառային հրդեհների համար մինչև օգոստոսի 15-ը։

Խոշոր հրդեհ է բռնկվել Աթենքից հյուսիս, ծխի ամպերը հասել են Հունաստանի մայրաքաղաք, որը գտնվում է հրդեհից մոտ 30 կիլոմետր հարավ։ Հունական մի քանի գյուղ ու քաղաք արդեն տարհանվել է։

«Ծխի բարձրությունը գերազանցում է 25 մետրը»,- AFP-ն մեջբերում է հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերը: Նրա տվյալներով, մինչև մայրամուտ գործի է դրվել 29 հրշեջ ինքնաթիռ և ուղղաթիռ, իսկ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մի քանի հարյուր հրշեջ` 110 մեքենայով, և բազմաթիվ կամավորներ։ Օգոստոսի 11-ի կեսօրից հետո ցերեկային ժամերին բռնկված 40 հրդեհից 33-ը հաջողվել է վերահսկել, հրկիզվել են տասնյակ տներ: Հաղորդվում է նաև, որ զբոսաշրջային վայրերն ի սկզբանե վտանգի տակ չեն եղել:

Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչների կարծիքով՝ առաջիկա օրերին իրավիճակը կմնա ծայրահեղ վտանգավոր։ Հունաստանի մեծ մասում մի քանի ամիս է, ինչ նորմալ տեղումներ չեն գրանցվել: Օգոստոսի 12-ին ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի: Ամենաուժեղ շոգը կանխատեսվում է երկրի արևմտյան շրջաններում և սպասվում է, որ նման եղանակային պայմանները կարող են բարենպաստ լինել անտառային հրդեհների համար մինչև օգոստոսի 15-ը։ Ուժեղ քամիների ու ծայրահեղ երաշտի պատճառով «Հունաստանի կեսը գտնվում է կարմիր գոտում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print