Իրանի` ռազմավարական հարցերով փոխնախագահը թողնում է պաշտոնը

Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: Այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես բավարարված չեմ աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», – գրել է նա:

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print