Թուրքիայում Շըրնաք նահանգի Սիլոպի շրջանում հարձակում է տեղի ունեցել միկրոավտոբուսի և խաղաղ բնակիչներ տեղափոխող մեքենայի վրա։
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով կա 2 զոհ, 12 վիրավոր։ Տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։
Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել. հայտնի է նաև, որ ահաբեկիչները հարձակվել են քաղաքացիական մեքենաների վրա։
Դեպքի առնչությամբ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Ազգային պաշտպանության նախարարության հետ մեր նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ հարձակումը, որն իրականացվել է Իրաքի հյուսիսից, տեղի է ունեցել տարածաշրջանում գործող ածխահանքի նկատմամբ թշնամանքի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։