Մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների13743 խախտում, Երևանում՝ 4990․ շաբաթվա ամփոփում

Օգոստոսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4990 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 589, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 266, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 615 և 1887 այլ իրավախախտումներ։ 128 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 157-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 301-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 70 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13743 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 300 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 782 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 3091, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 308, վարելիս հեռախոսից օգտվելու՝449, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 23, արագության գերազանցման՝ 1735 և 3703 այլ իրավախախտումներ։ 459 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1857-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 380-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 9-ը՝ բեռնատարներ, 304-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print