Բաթումում անձրևի հետևանքով հեղեղվել են փողոցները

Բաթումի փողոցները հեղեղվել են այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։ Քաղաքային իշխանությունը հայտնում է, որ ջուրը լցվել է նաև որոշ բնակելի տների նկուղներ, դժվարացել է տրանսպորտի տեղաշարժը։

Քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով՝ ջրահեռացման համակարգերը մաքրելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print