Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, այս մասին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զեկույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Ծանր մարտեր են ընթանում, Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է առաջխաղացումը և ավելի ու ավելի շատ մարդկանց է գերեվարում»,- հայտնել է Սիրսկին։