Իրանն առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու որոշում կարող է կայացնել․ Աբբաս

Իրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:

Նա ընդգծել է, որ պաղեստինցիները դեմ են պատերազմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print