2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հուլիսին փոքր-ինչ արագացել է նաև ծառայությունների գների աճը և կազմել 3,1 % (նախորդ ամսվա 2,7 %-ից հետո)։
Հուլիսին Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրո զեկույցում:
«Համեմատած 2023 թվականի նույն ժամանակահատվածի հետ` գնաճը Հայաստանում հասել է մինչև 1,4%-ի (նախորդ ամսվա 0,8%-ից հետո)։ Դրան առավելապես նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է սննդամթերքը (2023թ․ հուլիսի հետ համեմատած՝ 0,7%-ով)»,- ասված է հաղորդագրության մեջ:
2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հուլիսին փոքր-ինչ արագացել է նաև ծառայությունների գների աճը և կազմել 3,1 % (նախորդ ամսվա 2,7 %-ից հետո)։
Չնայած արագացմանը` գնաճը շարունակում է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից մնալ ցածր։ Բանկը մինչև տարեվերջ կանխատեսում է 1,5% գների աճ: