ԱԳՆ-ն պատասխանել է՝ արդյոք ստորագրվել է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։

ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է  նման փաստաթղթի առկայությունը։

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print