Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված. ԱՆ

Կարմրուկի դեպքերը շարունակում են գրանցվել ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում:

Համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ ներկայումս զբոսաշրջության ակտիվությամբ պայմանավորված: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին, միջազգային մեր մյուս գործընկերներին, որոնց հետ համատեղ անցկացվող իրազեկման արշավներն ուղղված են բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացմանը` ինչպես կարմրուկի բարդություններից խուսափելու, այնպես էլ կարմրուկի դեմ պատվաստումների նշանակության մասին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն կարմրուկով վարակվածության և մահացության նվազեցման վրա»,- նշված է գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print