«ՄԱԿ-ի զարգացման ծրագիր»-ն ու Եվրոպական միությունը Սյունիքի մարզի սահմանամերձ բնավայրերում մի շարք նախագծեր են իրականացնում: Դրանց շնորհիվ Կապանի վեց համայնքներին էլեկտրական հովիվներ են տրամադրվելու, երեքին էլ` արևային կայաններ, որոնք կտեղադրվեն վարչական շենքերի վրա: Ծրագրի շրջանակում օրերս Կապանի համայնքապետարանում շահառու համայնքների ու ՀԿ-ների հետ աշխատաժողով էր կազմակերպվել: Թեմային անդրադարձել է Հերմինե Միքայելյանը:
